19-ամյա գերմանացի կիսապաշտպան Արիյոն Իբրահիմովիչը Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց իտալական «Լացիոն» կես տարվա վարձակալությամբ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ Ամռանը «Լացիոն» հնարավորություն կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը։
Արիյոն Իբրահիմովիչ հռոմեական ակումբում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։
Իբրահիմովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։