ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, թե 2024 թվականի երկրորդ օրացուցային կիսամյակի ընթացքում «ՔՊ»-ական որ պատգամավորը քանի՞ անգամ է բացակայել քվեարկություններից և գրանցումներից։
Այսպիսով, 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսները ներառյալ, տեղի է ունեցել ընդհանուր 204 քվեարկություն և գրանցում։
- ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2024 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսների ընթացքում քվեարկություններից և գրանցումներից բացակայել է 116 անգամ, որից հարգելի են 84-ը։
- «ՔՊ»-ական Արուսյակ Ջուլհակյանը բացակայել է 25 անգամ, որից հարգելի են 24-ը։
- «ՔՊ» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը բացակայել է 52 անգամ, որից հարգելի է 46 բացակայություն։
- «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2024 թվականի նշված ժամանակահատվածում բացակայել է 111 անգամ, որից հարգելի են միայն 97 բացակայություններ։
- «ՔՊ»-ական Վլադիմիր Վարդանյանը քվեարկություններից բացակայել է 70 անգամ և բոլոր բացակայությունները հարգելի են։
- «ՔՊ»-ական Սոնա Ղազարյանը 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 126 անգամ, իսկ հարգելի բացակայությունների քանակը կազմում է 125-ը։
- «ՔՊ» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը 2024 թվականի երկրորդ օրացուցային կիսամյակի քվեարկություններից բացակայել է 40 անգամ, որից հարգելի է միայն 1-ը։
- Վաղարշակ Հակոբյանը, որը նույնպես «ՔՊ»-ական պատգամավոր է, 2024 թվականի նույն ժամանակահատվածում բացակայել է 49 անգամ, որից հարգելի է միայն 1 բացակայություն։
- «ՔՊ»-ական Թագուհի Ղազարյանը քվեարկություններից բացակայել է 42 անգամ, որոնցից կրկին միայն 1 բացակայությունն է հարգելի։
- «ՔՊ» պատգամավոր Վահե Ղալումյանը բացակայել է 64 անգամ, իսկ հարգելի բացակայությունների թիվը կազմում է 43-ը։
- «ՔՊ» պատգամավոր Սարգիս Խանդանյանը 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսներին կայացած քվեարկություններից բացակայել է 101 անգամ, որոնք բոլորն էլ հարգելի են։
Ինչպես նշել ենք՝ ցանկում այնպիսի պատգամավորներ են, որոնք խմբակցության ամենաշատը այլ երկրներ գործուղվողներն են, ովքեր կարելի է ասել ՔՊ ֆրակցիայի «արտոնյալներն» են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան