Շարմ էլ Շեյխը եգիպտական զբոսաշրջային քաղաք է, որը գտնվում է Սինայի թերակղզու հարավում, Կարմիր ծովի ափին։ Շատ կարճ ժամանակում այս վայրը հասցրել է սիրվել հայերի կողմից: Վերջին շրջանում շատերը նախընտրում են հանգստի մեկնել հենց Շարմ էլ Շեյխ:
ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ արժեն ավիատոմսերը դեպի Շարմ էլ Շեյխ:
Այսպիսով՝ հունվարի 15-ին Onetwotrip.com-ում 41 ժամ 30 րոպե թռիչքի արժեքը 66 հազար 470 դրամ է, նույն կայքում կարող եք գտնել նաև 34 ժամ 5 րոպե տևողությամբ թռիչք, որի արժեքը 70 հազար դրամ է:
Kiwi.com-ում 21 ժամ 55 րոպե թռիչքը արժե 72 հազար դրամ:
Հունվարի 16-ին Mytrip.com-ում կգտնեք ուղիղ թռիչք դեպի Շարմ էլ Շեյխ, թռիչքի տևողությունը 3 ժամ 10 րոպե, արժեքը՝ 78 հազար դրամ:
WizzAir-ի միջոցով 21 ժամ 10 րոպե թռիչքը արժե 92 հազար դրամ, 26 ժամ 10 րոպեն 97 հազար դրամ, 17 ժամ 50 րոպեն 100 հազար դրամ է:
Հունվարի 17-ին Kiwi.com-ում 18 ժամ 45 րոպե թռիչը արժե 82 հազար դրամ: Onetwotrip.com-ում 37 ժամ 35 րոպե թռիչքը 89 հազար դրամ է, 22 ժամ 45 րոպեն՝ 94 հազար դրամ:
Հունվարի 18-ին նույն ավիաընկերության 23 ժամ 50 րոպե թռիչքն արժե 70 հազար դրամ, 20 ժամ 5 րոպե թռիչքը 73 հազար դրամ է, իսկ 21 ժամ 15 րոպեի արժեք՝ 81 հազար դրամ է:
Հունվարի 19-ին Mytrip.com-ում 12 ժամ 50 րոպե թռիչքը 38 հազար 320 դրամ է, Kiwi.com-ում 20 ժամ 45 րոպե թռիչքի արժեքը՝ 76 հազար դրամ: FlyOne ավիաընկերությունում 30 ժամ 55 րոպե թռիչքը 104 հազար դրամ է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Մարտիրոսյան