Չինաստանում արգելել են եթերային գովազդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մշակույթի ոլորտում խոշոր բարեփոխումների շրջանակում որոշել է արգելել հեռուստատեսային հաղորդումները գովազդով ընդհատելը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Չինաստանի կոմկուսը որոշել է, որ 45 րոպե եւ ավելի տեւողությամբ հաղորդումները չեն ընդհատվի գովազդով: Չինաստանի կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ իրենք ցանկանում են “”սոցիալիստական մշակույթ”” ձեւավորել, բայց դրա հետ մեկտեղ չի նշվում, թե ինչ նկատի ունեն: Հեռուստաալիքները դժգոհում են, որ այդ որոշումը կարող է լուրջ ֆինանսական հարված լինել իրենց համար: Հեռուստակայանները նաեւ դժգոհում են, որ արգելքը մտել է այն բանից հետո, երբ իրենք արդեն իսկ հաջորդ տարվա համար կնքել են գովազդային պայմանագրերի զգալի մասը: BBC-ն նշում է, որ Չինաստանում հեռուստագովազդի ինդուստրիան նախորդ տարի գնահատվել է մոտ 78 միլիարդ դոլար:




Լրահոս