ԱԺ Հայաստան խմբակցության ատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք , որ երեկ՝ հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:
Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 350-400 մետր գլորվել է ձորը՝ խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին: