ArmLur.am-ը գրել էր՝ «Mazda» մակնիշի մեքենաների վրայից գողանում են պահեստամասեր։
Վարորդների խոսքով՝ գողացված պահեստամասերը կրկին դուրս են գալիս շուկա և կրկին վաճառվում նույն վարորդներին, ումից գողացվել էին:
Վարորդներն այս առթիվ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ՆԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով խնդրին լուծում տալ, քանի որ գողության դեպքեր կան, որոնցից անցել է 4 ամիս, սակայն ոչինչ բացահայտված չէ։ ՆԳՆ-ից վարորդներին պատասխանել էին, որ խնդրին լուծում կտրվի:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Mazda» մակնիշի վարդներից մեկի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ է արել ոստիկանությունը այս ընթացքում, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ շատ քիչ, բայց դրական տեղաշարժ կա, արդեն 1 հոգու գողացված պահեստամաս գտնվել է, սակայն գողությունները դեռևս շարունակվում են:
Էմմա Մարտիրոսյան