Դեռևս 2023թ-ին ձևավորված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը սեպտեմբերից ի վեր նիստ չի արել։
Այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ մինչև հաջորդ ընտրությունները պետք է Սահմանադրության նոր տեքստ մշակել, և այս ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։
ArmLur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո, որն ի պաշտոնե գլխավորել է հանձնաժողովը, նիստ չի կայացել, իսկ նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ ծանոթանում է կատարված աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վերջին նիստը կայացել է սեպտեմբերի 20-ին։
Ամեն դեպքում, Դանիել Իոաննիսյանը փոխանցում է է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանձնաժողովի նիստ հրավիրելու վերաբերյալ։
Չնայած Ադրբեջանական կողմի ամենօրյա պահանջին, նախարար Գալյանը վստահեցնում է՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կապ սահմանադրության նոր տեքստի և այլ երկրների հայտարարությունների հետ չկա և չի կարող լինել։
Նոր Սահմանադրության մշակման մեկնարկը տվել է Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթներում բազմիցս տեսակետ է հայտնել, թե երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրությունը մնում է հիմնարար պրոբլեմ մեր երկրի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան