Հունվարի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով հանրահավաք տեղի կունենա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, այս մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Հավաքի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից երթով կշարժվեն ՀՀ արտգործ նախարարության շենք:
Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին, և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
«Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության», – գրել է Բեգլարյանը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ արժե սպասել այդ օրվանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան