Ֆալկաոն կմասնակցի Մունդիալ-2014-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պատմել է իր թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի վերականգնողական գործընթացների մասին` ծնկի ծանր վնասվածքից հետո:

«Դա զարմանալի է, բայց նա արդեն սկսել է վազել,և դա հրաշալի է: Եթե նա շարունակի աշխատել նման տեմպերով,ապա կկարողանա նույնիսկ Կոլումբիայի հավաքականի հետ հանդես գալ աշխարհի առաջնությունում: Ցավոք,նա «Մոնակոյին» այս մրցաշրջանում այլևս չի կարողանա օգնել»,-ասաց իտալացին:

Հիշեցնենք, որ 28-ամյա Ֆալկաոն հունվարի 22-ին տեղի ունեցած Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկի ժամանակ ստացել էր խաչաձև կապանների հետ կապված ծանր վնասվածք:

Չնայած ծանր վնասվածքին ՝ այնուամենայնիվ նա պատրաստվում է շուտափույթ վերականգնվել և մասնակցել Մունդիալ-2014-ին՝ տեղեկացնում է «Чемпионат»-ը:




Լրահոս