Կոմունիստ Անատոլի Լոկոտը հաղթանակ է տարել Նովոսիբիրսկի քաղաքագլխի արտահերթ ընտրություններում:
Ընտրատեղամասերի տվյալների ամփոփումը ցույց է տվել, որ նրա օգտին է տրվել 43,75% ձայն, իսկ նրա հիմնական մրցակից` Վլադիմիր Զնատկովը «Եդինայա Ռոսիայից», ստացել է 39.75%:
Ընտրություններն անցել են առանց խախտումների, դրանց մասնակցել է բնակչության 31,3%-ը:
Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունները եղել են «բաց և մրցակցային» ` տեղեկացնում է itar-tass.com-ը: