
Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը հունվարի 28-ին հանդիպում կանցկացնեն տրանսպորտի հարցով։ Հանդիպման անցկացման վայրը և մակարդակը նշված հայտնի չէ:
Վերոնշյալ հանդիպման շուրջ քննարկումներ են ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզան Սադիգը և ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը՝ առցանց բանակցություններում։
Գերատեսչությունների ղեկավարները խոսել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման տեխնիկական և կատարողական աշխատանքների մասին։