
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության բնույթն ու հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
News.ru-ին տված հարցազրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը ՀՀ-ի ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում։
«Սակայն այս պարագայում երկու կողմերի համար կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այս գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային ասոցիացիաների համար»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: