ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական բարքեր. կրիմինալ պատմության մեջ հայտնված Լյուդվիգ Գյուլնազարյանը կնշանակվի համայնքապետի ԺՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ենթամշակույթի ու բարքերի դեմ պայքարի ազատամարտիկ հռչակած ՔՊ-ի օրոք կրիմինալ պատմության մեջ հայտնված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը մոտ օրերս կնշանակվի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Այսպիսով, երեկ Փարաքար համայնքում անցկացված փրայմերիզի արդյունքում, որին 6 թեկնածու էր մասնակցում, առաջատարը նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն էր՝ 594 ձայնով:

Վեցից հինգը վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից էին, մեկն էր անկուսակցական։

Հաղթած թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը դեռ նոյեմբերի 18-ին էր հրաժարական տվել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով:

Նոյեմբերի 16-ին Երևանի 17-րդ թաղամասում սպանություն էր եղել, որի հետեւանքով մահացել էր 42-ամյա Արթուր Մանուկյանը, իսկ դեպքի վայրում եղել էր նաեւ ՔՊ-ական համայնքապես Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Հիմա այս նույն պաշտոնյան սկանդալից հետո առաջիկայում կնշանակվի Փարաքարի համայնքապետի պաշտոնակատար, իսկ արդեն ընտրությունների ժամամակ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս