Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվել են չոր, ուժգին քամիների վերադարձին, որոնք կարող են կրկին ակտիվացնել անտառային հրդեհները, որոնք արդեն խլել են 25 մարդու կյանք: Aյս մասին հայտնում է Reuters–ը:
Ըստ Ազգային եղանակային ծառայության՝ Լոս Անջելեսի և Վենտուրա շրջանի մեծ մասը կարող է զգալ 50–70 70 մղոն/ժ արագությամբ քամիները: Վտանգավոր Սանտա Անա քամիները բռնկվել են անցյալ շաբաթվա վերջին հարաբերական անդորրից հետո:
Կարմիր դրոշի նախազգուշացումը մտավախություն է առաջացրել, որ նոր հրդեհներ կարող են բռնկվել, իսկ առկա հրդեհները կարող են կրկին ակտիվանալ: