![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/zUBm6Fu3XJsOs2l1IzgfCDbsErqvyOyYPmt5c5OM.png)
Իրանի և Ռուսաստանի միջև առաջիկայում սպասվող համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ: Այս մասին IRNA–ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս համաձայնագիրը, ինչպես Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, կառուցողական է՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը աշխարհի տարբեր մասերում, տնտեսությունն ավելի լավ զարգացնելու, սոցիալական հարցերը լուծելու և հուսալի պաշտպանունակություն ապահովելու կարողությունների զարգացմանը»,–ասել է Լավրովը:
Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը կստորագրեն պայմանագիր ՝ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: