
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ժամանել է Նախիջևանի ինքնավար Հանրապետություն ՝ տեղեկացնում է APA-ն:
Ալիևին դիմավորել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի խոսնակ Վասիֆ Թալիբովը: Այցի շրջանակներում Ալիևը ներկա է գտնվել Նախիջևանի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Azerbaijan Airlines-ի նախագահ Ջահանգիր Ասգարովը տեղեկացրել է Ալիևին, որ ավիաուղիների շենքը շուտով կբացվի, որը կունենա 53 գրասենյակ:
Բացման արարողությունից հետո Ալիևը ծաղիկներն է դրել Նախիջևանում գտնվող Հեյդար Ալիևի արձանի մոտ: