
Բաթումում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։
Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը «Շերատոն» հյուրանոցում։ Գախարիան քթի կոտրվածքով տեղափոխվել է Բաթումի հանրապետական հիվանդանոց, իսկ հետազոտվելուց հետո լքել է կլինիկան։
Ականատեսները պնդել են, որ հարձակմանը մասնակցել են խորհրդարանի պատգամավոր, «ժողովրդի ուժը» հակաարևմտյան կուսակցության անդամ Դմիտրի Սամխարաձեն, Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ Գեորգի Մանվելիձեն, ինչպես նաև այլ անձինք:
Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: