Armenian text to speach

Ստամբուլում մեկ օրում 11 մարդու չի հաջողվել փրկել կեղծ ալկոհոլից թունավորվելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից թունավորման զոհ է դարձել 11 մարդ. թունավորման պատճառով բժշկական օգնության է դիմել 38 մարդ, որոնցից 26-ը օտարերկրացիներ են, հաղորդել է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կեղծ ալկոհոլից թունավորվման հետևանքով մահացել է Թուրքմենստանի յոթ քաղաքացի: Արտակարգ պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ, այդ թվում՝ «Դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, ձերբակալված են երկու կասկածյալներ։ Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են։

Ստամբուլի իշխանություններն ավելի վաղ հայտնել են, որ 1,5 ամսում քաղաքում ավելի քան 50 մարդ մահացել է կեղծ ալկոհոլ  օգտագործելուց հետո:




Լրահոս