
Ինչու է ձմեռային զորակոչին զուգահեռ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գլխավոր դատախազությունում տեղափոխություններ անում և հատկապես զինվորական դատախազներին հեռացնում պաշտոնից։
Վարդապետյանը փորձում է այս ճանապարհով հնարավոր կոռուպցիոն գործարքնե՞րը բացառել, թե՞ այլ խնդիր կա:
• Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արտակ Ավետիսյանը նշանակվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
• Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էրիկ Աղաբալյանը փոխադրվել է Տավուշի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
• Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան