
Այս տարվա հունվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու նրանց ընտանիքների հետ կապը: Համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի, այցելությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրել է բացառապես կալանավորող կողմը»,- ասված է հաղորդագրության մեջ։