Եղանակային ստեղծված պայմանները մեծ դժվարություններ են առաջացնում քաղաքացիների համար։ Սաստիկ ցուրտը ստիպում է մարդկանց սովորականից ավելի հաստ հագնվել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն անգամ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ մայրաքաղաք Երևանում ավելի ցուրտ է, քան Արագածի գագաթին։
Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված այս անոմալ իրավիճակը և ինչ անակնկալներ կմատուցի եղանակն առաջիկայում, ArmLur.am-ը կապ է հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան