Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-ից 15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 3, անձնական ունեցվածքի գողության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 5 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։