Ովքեր ներկա կլինեն Թրամփի երդմնակալության արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amazon առցանց մանրածախ առևտրի և Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, SpaceX, Tesla և X ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը, ինչպես նաև Meta կորպորացիայի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկա կլինեն հունվարի 20-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը։

Ըստ տվյալների՝ ձեռնարկատերերին կտրամադրվեն «երևացող տեղեր» և կնստեցնեն այլ կարևոր հյուրերի՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմում առանցքային պաշտոնների թեկնածուների և ընտրված պաշտոնատար անձանց հետ։

The Wall Street Journal թերթն ավելի վաղ հաղորդել է, որ ինչպես  Meta-ն, այնպես էլ Amazon-ը մեկական մլն դոլար են նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին: Մասկն ընտրված նախագահի մերձավոր զինակիցների խմբում է:




Լրահոս