Չինաստանի դեսպանությունը Հայաստանում ռազմական նոր կցորդ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպմանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոյին` իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ, և նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու Ցզինցիին: Ինչպես armlur.am –ին հայտնեցին ՊՆ մամլո ծառայությունից` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ավագ գնդապետ Մա Յունբաոյին` պաշտպանության ոլորտում հայ-չինական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ կցորդին` պատասխանատու առաքելության մեջ:




Լրահոս