
ՀՀ առողջապահության նախարարությունը հոդված է հրապարակել նախադիաբետի մասին։ Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։
Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները
տարիքը` 40 և ավելի,
ավելորդ քաշ կամ ճարպակալում,
ժառանգականություն,
սիրտ-անոթային հիվանդություններ,
զարկերակային գերճնշում,
խոլեստերինի բարձր մակարդակ:
Ինչպե՞ս կանխարգելել
վերանայել կենսակերպի կանոնները,
օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։
Կարևոր է`
վնասակար սովորություններից հրաժարվելը,
ֆիզիկական ակտիվությունը,
սննդային օրագրի վարումը,
առողջ քունը։
Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։