ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 15-ի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատվել դրա անհատական կազմը։ Խորհուրդը նախագահելու է ՀՀ վարչապետը։
ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը հաստատելու մասին» N 903-Ա որոշումը։