
Նախօրեին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայ է սպանվել:
Այս մասին հայտնում է «Արեւելք» պարբերականի էջը:
«Բէյրութի մեջ սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Զոհը մեր հայրենակից Վաչե Արսլանյանն է»,- ասված է հրապարակման մեջ:
Ըստ տեղեկությունների, սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։
Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ է եղել շենքում, որի սեփականատերն է։ Նա ամուսնացած է, ընտանիքի անդամները դեպքի պահին իր հետ չեն եղել։