
Դերասանուհի, պրոդյուսեր Աննա Մաքսիմը նշում է իր տարեդարձը:
Նա իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել տորթով և մոմերով, որին կից մեջբերել է Հովհաննես Թումանյանի տողերը՝
«Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից»:
Հիշեցնենք, որ դերասանուհին օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել Փարիզից, և նշում, որ տեղի է ունեցել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը շատ ջերմ է ընդունվել տեղի հանդիսատեսի կողմից: