![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/473528737_584687574527349_8197007682689062796_n.jpg)
Հունվարի 14-15-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Միրաք, Շղարշիկ, Ծաղկահովիտ գյուղերում, Վարդենյաց լեռնանցքում, Բյուրականից «Ամբերդ ամրոց» տանող և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։