
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիլյա Սիրականյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլյա Սիրականյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սևակ Միքայելյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սևակ Միքայելյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: