Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցով հունվարի 17-ին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կոբախիձեն իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ կնախագահի Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։
Նախատեսվում են նաև Իրակլի Կոբախիձեի հանդիպումները ադրբեջանցի այլ պաշտոնյաների հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։