ՄԱՔՍԱՆԵՆԳ ԳԱՅԴՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ԼՅՈՎԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սկսվել է ԱԺ պատգամավոր Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լեւոն  Սարգսյանի թիկնապահի` մաքսանենգության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանի` Գայդի դատաքննությունը: Ուշագրավն այն է, որ երեկվա դատական նիստին Ալրաղացի Լյովիկն անձամբ չէր եկել դատարան, թեեւ հասկանալի է, որ ժամանակին նույն Արմեն Սարգսյանը մաքսանենգությամբ ավտոմեքենաներ է ներկրել հենց նրա հովանու տակ: Կարելի է ենթադրել, որ Լյովիկն այսպիսով երես է թեքել իր երբեմնի թիկնապահից: Թեեւ դատարանի դահլիճը երեկ լեփ-լեցուն էր սպորտային կազմվածքով, հաղթանդամ երիտասարդներով, որոնք, ենթադրվում է, թիկնապահի թիկնապահ ընկերներն էին:




Լրահոս