
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։
Երկուստեք կարևորվել են նմանատիպ միջոցառումների անցկացումը և բանակ-դպրոց կապի ամրապնդումը»: