ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ամփոփելով 2024 թվականը, ArmLur.am-ի հարցին, թե ինչ է արվում List.am-ում խմիչքի և ծխախոտի ապօրինի վաճառքը կասեցնելու կամ հարկային դաշտ բերելու հարցում, պատասխանեց.
«Ամբողջ 2024 թվականի ընթացքում օպերատիվ ստուգումների միջոցով հաջողվել է հայտնաբերել շուրջ 80 հազար տուփ մաքսանենգ սիգարետ և մի քանի տասնյակ հազար շիշ ալկոհոլ»։
Էդուարդ Հակոբյանն ասաց, որ ուժեղացրել են վերահսկողությունը, այդ թվում՝ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բազմիցս հատում են սահմանը և նման ապրանքներ են ներկրում:
Նրանց նկատմամբ կիրառել են միջոց և յուրաքանչյուր մուտքի և ելքի պարագայում այդ անձինք ներկայացնում են փաստաթուղթ իրենց մոտ առկա ապրանքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան