Սիրիայի նոր իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայմանը Գոլանի բարձունքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նոր վարչակազմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը Գոլանի բարձունքների բուֆերային գոտում՝ Իսրայելի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ Հուսեյն ալ-Շառաայի հայտարարությունը։

«Մենք պատրաստ ենք ընդունել ՄԱԿ-ի ուժերին բուֆերային գոտում, որպեսզի իրադրությունը վերադառնա այն վիճակին, որը գոյություն ուներ մինչ իսրայելական առաջխաղացումը»,- ասել է Ահմադ Հուսեյն ալ-Շառաան Դամասկոսում Կատարի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Իսրայելը այլևս չունի բուֆերային գոտու խորացումն արդարացնող փաստարկներ։

«Իսրայելն առաջ էր շարժվել բուֆերային գոտի՝ պատճառաբանելով իրանական կազմավորումների առկայությունը։ Սակայն Դամասկոսի ազատագրմամբ այդ պատճառաբանությունն այլևս չի գործում»,- ընդգծել է նա։

Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարը նաև նշել է Կատարի կարևոր դերը այս գործընթացում՝ ընդգծելով, որ Կատարը վճռականորեն հակազդել է իսրայելական առաջխաղացմանը և ակտիվ դերակատարություն կունենա ապագայում։




Լրահոս