
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132,709-ի համեմատ։
Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%):