ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակ իրավիճակ՝ Հայաստան-Վրաստան սահմանին․ զուգարաններում չկան հիգիենիկ պայմաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան-Վրաստան միջպետական սահմանային անցակետի սանհանգույցները շարունակում են գտնվել խայտառակ վատ վիճակում. անգամ դռան փականները չեն աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի կողմից արված լուսանկարներում դուք տեսնում եք հայ-վրացական միջպետական սահմանային (Բագրատաշենի) հայկական անցակետի կանացի զուգարանը: Դեռ չխոսելով անտանելի հոտի, սանիտարահիգիենիկ տխուր պայմանների մասին` միայն արձանագրենք, որ երեք դռներից երկուսը կողպված են, անհասանելի են քաղաքացիների համար: Իսկ միակ բացվող դուռը փական չունի. այսինքն չի կողպվում: Քաղաքացիները հերթում կանգնած միմյանց են հերթապահում:

Զուգարանի թղթերը թափթփված են, զուգարանակոնքը անասելի կեղտոտ, անխնամ, ջուր չկար այդ պահին, իսկ երբ փորձեցինք լվացվել, ժանգոտ ծորակից հազիվ կաթիլ-կաթիլ ջուր եկավ: ՀՀ-ում գործող հասարակական զուգարանների սահմանված որևէ նորմ պահպանված չէ այս հաստատությունում:

Տեղեկացանք, որ նույն անմխիթար վիճակը և կողպված դռներն են նաև տղամարդկաց սանհանգույցներում:

Տեղեկացնենք, որ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Վրաստանից 329․234 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 324․735 քաղաքացի դուրս եկել ՀՀ-ից։

Հայաստան-Վրաստան միջպետական սահմանի Բավրա անցակետից մուտքերի թիվը կազմում է 342․565-ը, իսկ Բագրատաշենի անցակետից` շուրջ 1․129․765։

Այսինքն մոտ մեկ միլիոն քաղաքացի անցած տարում բախվել է այս ամոթալի տեսարանին, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսում է զարգացումից, նորարարությունից: ՀՀ միջպետական սահմանին տարրական սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն ու սա է մեր պետության դեմքը առաջին տպավորությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս