Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնությունը:

Այս տուրում միավորը կիսեցին Բենիկ Ագասարով-Արթուր Դավթյան, Մամիկոն Ղարիբյան-Տիգրան Հարությունյան, Մանուէլ Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան-Հովիկ Հայրապետյան, Սարգիս Սարգսյան-Ռոբերտ Հովհաննիսյան զույգերը:

Հայաստանի առաջնության առաջատարներն այս տուրից հետո 2-ական միավորով 4 շախմատիստներն են` Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը:

Առաջնության 4-րդ տուրը կկայանա հունվարի 17-ին: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 22-ին:




Լրահոս