Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ռազմական դատարանում այսօր մեկնարկում է Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ահաբեկչության, ցեղասպանության, օկուպացիայի և ծանրագույն այլ մեղադրանքներով ադրբեջանական դատարանի առջև կկանգնեն 16 հայեր:

Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև գերեվարված ութ այլ հայեր՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը:

 




Լրահոս