![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/l-120x192wh-1817x1059z-0.4326-1.jpeg)
Հունվարի 16-17-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Գավառ, Ապարան, Աշտարակ, Մարալիկ քաղաքներում և Միրաք, Չկալովկա գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։