ԵԽԽՎ- գարնանային նստաշրջանի առաջին օրը ՝ այսօր, ԵԽԽՎ նախագահ Աննի Բրասերը հայտարարել է ասուլիսի ժամանակ, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները պետք է շարունակվեն:
«Երկխոսությունը պետք է կազմակերպվի առաջին հնարավորության ժամանակ: Կողմերը չպետք է միմյանց մեղադրեն, այլ պետք է բանակցեն: Հետևաբար, ես ինքն համատարիմ կմնամ այս ավանդույթին և կհետևեմ, որպեսզի երկու երկրները շարունակեն բանակցությունները:
Ես նպատակ ունեմ հրավիրել երկու հանձնախմբերի ղեկավարներին իմ սենյակ՝ մտքերի փոխանակման համար: Ցավոք՝ անցյալ անգամ նրանք առանձին-առանձին եկան: Այս երկխոսությունը պետք է ամրապնդվի հետագայում: Ես կփորձեմ ընդհանուր ըմբռնման մթնոլորտ ստեղծել»,- ասել է ԵԽԽՎ նախագահը, տեղեկացնում է APA-ն: