
Երեկ ArmLur.am-ը հարց ուղղեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով երկրի ներսում առկա բանդիտների մասին՝ մեջբերելով մամուլի հրապարակումները, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին ոչ միայն գազագողությամբ է զբաղվում, այլև գազպրոմի տեսուչին են ծեծել:
Արձագանքելով մամուլի հրապարակման այդ հղումին՝ «Գազպրոմ Արմենիա»-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ «Գազպրոմ Արմենիա»-ի տեսուչին ծեծելու հանգամանքը իրականությանը չի համապատասխանում»:
Մնացածի մասով արձագանք չունենք դեռ, նաև ՆԳ նախարարությունը դեռ չի հայտնել՝ ինչ է արել այս սկանդալի մասով: Սպասում ենք: