
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը Հայաստանի և սփյուռքի լայն հանրությանը կոչ է անում անվերապահ աջակցություն հայտնել Բաքվում պատանդառված հայրենակիցներին։
«Գրեթե մոռացության է տրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը։
Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», շարունակում է տեր չկանգնել իր զավակներին ու խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա «իշխանությունների» հետ։ Եվ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում։