
Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն:
Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կգործարկի իր ողջ ներուժը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ձեռք բերվի: