Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում կրած զրկանքներին է անդրադարձել BBC-ի ռուսական ծառայությունը։
«Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի պակասի և հյուծվածության։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնել, 2 օրից ավելի զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը փոխելու, լվանալու հնարավորությունից, Վարդանյանը ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա, արգելել են գրել-կարդալ, չեն տրամադրել նաև հիգիենայի պարագաներ»,- նշված է հրապարակման մեջ՝ հղում անելով Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությանը։