ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ Արմավիրի բանտում գտել են դատապարտյալ Սամվել Հախվերդյանի անշնչացած մարմինը։
Նրան գտել են կախված վիճակում։ Նա նաև կտրել էր իր ձեռքի 8 մատները։
Հախվերդյանը մշտապես բանտի աշխատակիցներին զգուշացրել է, որ իր կյանքին վերջ է տալու ու պահանջում էր ազատ արձակել իրեն։
Ավելի ուշ ԱՆ ՔԿԾ-ն հաստատեց, որ այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցում հայտնաբերել է դատապարտյալ, 1982 թ. ծնված Ս. Հ.-ի դին՝ սավանով մահճակալից կախված վիճակում:
Քնար Մանուկյան