
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Թազա գյուղում տեղ-տեղ մերկասառույց է։
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է։
Տաշիր քաղաքում մառախուղ է: