
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Աֆղանստանում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք քննարկել ենք Հարավային Կովկասում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում համագործակցության հարցերն ու ոլորտները»,- ասել է Փեզեշքիանը մամուլի ասուլիսում։