
Ադրբեջանում անցկացվող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարությանը հնարավոր չէ հետևել ուղիղ եթերով։
Ըստ «Ռոյթերս» գործակալության հաղորդման՝ դատավարությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, և մուտքը թույլատրված է միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներին:
Ադրբեջանի իշխանությունները նախկին պաշտոնյաներին մեղադրում են ծանր հանցագործությունների մեջ, ներառյալ ահաբեկչություն և պատերազմական հանցագործություններ:
Օրինակ, Ռուբեն Վարդանյանը, ով նախկինում զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը, կանգնած է 42 մեղադրանքների առաջ, որոնց թվում է ահաբեկչությունը:
Էմմա Միքայելյան