ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է 9 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հունվարի 13-23-ն Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին:

 

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք եւ պարադահուկավազք մարզաձեւերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ մարզիկների անձնական մարզիչներն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը եւ Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադեւոսյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը, իսկ պարադահուկավազքում՝ Գարիկ Մելքոնյանը:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում:

Հունվարի 13-ին Տորինոյի «Ինալպի» արենայում կայացել է խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի դրոշակակիրներն են եղել սնոուբորդիստ Նորիկ Թադեւոսյանն ու պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի գնահատմամբ` ձմեռային սպորտային խաղերին մասնակցելը պատվաբեր է. «Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերը կարելի է համարել երկրորդ ամենամեծ միջոցառումը թե՛ պատվիրակությունների, թե՛ մարզաձեւերի քանակով: Ներկայացուցչական տեսանկյունից եւս սա շատ կարեւոր միջոցառում է: Ձմեռային սպորտային երկրների ցանկում լինելը Հայաստանի համար պատվաբեր է, ուսանողական սպորտի համար եւս ձմեռային ձեւերին մասնակցությունն արժեքավոր է»:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը. նրա մրցելույթը նախատեսված է այսօր՝ հունվարի 15-ին: Հունվարի 16-ից էլ պայքարը կսկսեն գեղասահորդները:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, հանդիսանալով Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, 1995 թվականից մասնակցում է Համաշխարհային ուսանողական ձմեռային եւ ամառային խաղերին (նախկինում՝ Ունիվերսիադաներ):

ՀՀ ԿԳՄՍՆ Հասրակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

 

 

«ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ»՝ ՓԱՐԻԶՈՒՄ

Դերասանուհի Աննա Մաքսիմն իր սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել, որից տեղեկանում ենք՝  տեղի է ունեցել «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի փարիզյան պրեմիերան:

Հրապարակմանը կից նա գրել է. «Փարիզյան պրեմիերան ջերմ էր ու սիրառատ, հայերիս սիրտը՝ կարոտով լի»:

Նշենք, որ ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի մասին:

Դերասանական կազմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ»

Տրանսպորտից օգտնվելու համար QR գնող քաղաքացիները վերջում առանց վճարելու իջնում են տրանսպորտից՝ օրինակ տերմինալի կամ վալիդատորի չաշխատելու պատճառով, իսկ TelCell ընկերությունը բոլոր գանձված գումարները անխտիր փոխանցում է Երեւանի քաղաքապետարանին։ Ըստ քաղաքացիների՝ համակարգից դժգոհելու  պատճառները շատ են, իսկ ArmLur.am-ը փորձել է հենց TelCell ընկերության հետ հասկանալ խնդիրները եւ ստանալ դրանց լուծման եղանակները։

TelCell ընկերությանը ներկայացրել ենք հետեւյալ խնդիրները:

Խնդիր 1

Մետաղադրամը նետում է քաղաքացին, չի ստանում կտրոն։ Ի՞նչից է առաջանում խնդիրը եւ ո՞րն է լուծումը։

Խնդիր 2

Telcell Wallet-ը հաճախ խափանումներով է գործում, ո՞րն է դրա պատճառը եւ ինչպե՞ս եք խնդիրը լուծելու։

Խնդիր 3

Ինչո՞ւ կրճատվեցին տոմսերի օգտագործման ժամկետները՝ 30 օրից դառնալով 3-4 օր։

Կարծես թե տեխնիկական խնդիրներն օգտատերերի համար պարզ դարձան, անցնենք կենսաչափական տվյալներ նույնականացման հարցին։

Խնդիր 4

Ո՞ւմ են պատկանում  Telcell Wallet-ում նույնականացման ժամանակ մուտքագրված անձնական տվյալները։

Վալիդատորի կարմիր պատուհանը մերժման ահազանգով ոչ միշտ է սարքի տեխնիկական անսարքության պատճառ։

Խնդիր 4

Վալիդատորները չեն ընդունում բանկային քարտ կամ չեն ճանաչում QR-ը։ Ինչո՞ւ։

Խնդիր 5

Ի՞նչ գումարներ է  Telcell ընկերությունն աշխատում՝ Երեւանում տրանսպորտի տոմսային վճարման համակարգն ապահովելու համար։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս